Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար: Իր ձևաչափով այն նմանատիպ առաջին մրցաշարն էր:
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին եւ մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ԿԳՄՍ նախարարությանը 232 մլն դրամ հատկացնել։
Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելու է «Խենթ, ոչ խելագար» ֆիլմը, որի պրոդյուսերն է Օֆելյա Հարությունյանը։ Այս մասին հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից։
Իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվել է հայկական կինոյին՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի համար։