TOP նոր
» » » Գիտական սխրանքները պետք է շարունակել

Գիտական սխրանքները պետք է շարունակել

16-10-2013, 13:57 Դիտումներ: Այլ » Գիտություն
16 Հոկտեմբեր 2013, 13:57 - NovostiNK
Գիտական սխրանքները պետք է շարունակելՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 70–ամյակի կապակցությամբ տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց հանդիսավոր նիստին։
Հանրապետության նախագահը շնորհավորեց ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70—ամյակի կապակցությամբ։
Սերժ Սարգսյանը գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգեւատրեց ՀՀ պետական բարձր պարգեւներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհեց նաեւ պատվավոր կոչումներ:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ 70—ամյակի միջոցառումներին մասնակցում են մի շարք երկրների ակադեմիաների պատվիրակություններ, ԳԱԱ արտասահմանյան անդամներ։
Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10—ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա։ Առաջին հիմնադիրներից մեկը եւ պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947—1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը։ 1993—2006 թթ. ՀՀ ԳԱԱ—ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը։ 2006թ. մայիսի 17—ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS