TOP նոր
» » » Ամենաթանկը մարդու գիտելիքն ու տաղանդն են

Ամենաթանկը մարդու գիտելիքն ու տաղանդն են

17-10-2013, 12:17 Դիտումներ: Այլ » Գիտություն
17 Հոկտեմբեր 2013, 12:17 - NovostiNK
Ամենաթանկը մարդու գիտելիքն ու տաղանդն ենՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70—ամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70—ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության եւ Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման գործում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարեւորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով, առանց որոնց, նախագահի համոզմամբ, գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող։ Ակադեմիայի առկա ձեռքբերումները հանրապետության նախագահը պայմանավորել է նաեւ միջազգային ակտիվ համագործակցությամբ։ Նրա խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության։ Նախագահը կարեւորել է ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի եւ տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։
Հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին՝ ակադեմիան մշտապես պետական ուշադրության ներքո պահելու, գիտնականներին եւ հատկապես երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու, խրախուսելու համար։
Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները հանրապետության նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների եւ գիտության զարգացման հեռանկարների մասին։ Նրանք եւս կարեւորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը։ Գիտնականները դրվատանքով են խոսել նաեւ պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու եւ Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին։
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն անվանի գիտնականներին հրավիրել է մասնակցելու եւ իրենց ներկայությամբ պատվելու նախագահի նստավայրում հանդիպումից անմիջապես հետո անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի 2013թ. կրթական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը, շփվելու հայ տաղանդաշատ աշակերտների եւ ուսանողների հետ, խրախուսելու նրանց։ Գիտնականները սիրով ընդունել են նախագահի հրավերը՝ մասնակցելով միջոցառմանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS