TOP նոր
» » » «Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան գրավել է երկրորդ հորիզոնականը

«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան գրավել է երկրորդ հորիզոնականը

15-08-2016, 11:30 Դիտումներ: Այլ » Շոու բիզնես
15 Օգոստոս 2016, 11:30 - NovostiNK
«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան գրավել է երկրորդ հորիզոնականը

«Մանկական Նոր ալիք-2016»-ի հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում և գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» և “Uptown Funk” երգերը:

Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք. «Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետև ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան և Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»:

«Արցախի ձայներ» նախագծի հիմադիր-ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Միշան իրեն լավագույնս է դրսևորել մրցույթի շրջանակում: «Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, նրանով հիանում էին, զարմանում, երբ իմանում էին, որ նա մասնակիցներից ամենափոքրն է: Բացի մրցանակային հորիզոնական գրավելուց, մի շարք հրավերներ և համագործակցության առաջարկներ ենք ստացել, որոնց մասին այժմ դեռ վաղ է բարձրաձայնելը: Թե դրանք ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա»,- նշել է Լիրա Քոչարյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: Եթերի հեռարձակման մանրամասների մասին կհաղորդվի հավելյալ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS