TOP նոր
» » » «Մանկական Եվրատեսիլ». Ներկայացվել է հայաստանյան երգն ու տեսահոլովակը

«Մանկական Եվրատեսիլ». Ներկայացվել է հայաստանյան երգն ու տեսահոլովակը

29-10-2016, 12:40 Դիտումներ: Շոու բիզնես, Տեսանյութ
29 Հոկտեմբեր 2016, 12:40 - NovostiNK
«Մանկական Եվրատեսիլ». Ներկայացվել է հայաստանյան երգն ու տեսահոլովակը

Նախօրեին կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիկ Եգիբյանը երաժշտությունը գրել է հաշվի առնելով և համադրելով թրենդային մի քանի երաժշտական ոճեր: «Երբ ծանոթացա երեխաների վոկալային տվյալներին և ոճային առանձնահատկություններին, միանգամից հասկացա, թե ինչ երգ եմ ցանկանում նրանց համար գրել: Արդյունքում ստացանք այս տարբերակը, որը կարծում եմ լավագույնս համապատասխանում է երեխաներին: Թեև նրանք երգեցողության առումով տարբեր են, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրություն, որը միավորում է նրանց»,- նշում է երաժշտության հեղինակը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի համար ընտրվել է մի թեմա, որը պատանիների հետաքրքրության և քննարկումների շրջանակում է, ինչպես նաև նորաձևության ոլորտի հավերժական տարբերակումն է՝ դասականի և սպորտայինի:

«Քննարկումների արդյունքում հասկացանք, որ երեխաների շուրթերից այս տարբերակումն ու վեճը սուր է և հետաքրքիր: Իսկ այն, որ երգը պետք է հակադրությունների հիման վրա կազմվեր, պարզ էր հենց առաջին վայրկյանից, քանի որ աղջիկները վիզուալ շատ տարբեր են, նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը»,- նշում է Ավետ Բարսեղյանը՝ հավելելով, որ երգում ներկայացնում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության:

Հայաստանյան պատվիրակ Անահիտ Ադամյանի խոսքով՝ մրցութային երգը, տեսահոլովակը, ինչպես նաև բեմադրությունը հիմնված է լինելու իր և Մերիի հակասությունների վրա: «Տարբեր ենք կյանքում, տարբեր ենք ոճով, սակայն կա մի ընդհանուր բան երկուսիս համար, որը կարծում եմ գլխավորն է՝ երգը, երաժշտությունը, ժպիտն ու սերը»,- նշում է Անահիտը:

Մերի Վարդանյանն էլ հույս ունի, որ իրենց բարձր տրամադրությունը կկարողանան փոխանցել եվրատեսիլյան երկրպագուներին ոչ միայն երգի, այլև տեսահոլովակի միջոցով: «Ես ու Անահիտը կարող ենք վիճել ամենատարբեր հարցերի ու թեմաների շուրջ, սակայն, յուրաքանչյուր վեճ երկրորդ պլան է մղվում, երբ սկսում ենք միասին երգել»,- նշում է Մերին:

Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկությունը: Ժյուրիի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS