
«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը եզրափակչում է: Նա հանդես եկավ “Fly with me” երգով:
Նշենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 18 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա: Եզրափակիչ անցավ 10 երկրի՝ Մոլդովայի, Ադրբեջանի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հայաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Բելգիայի ներկայացուցիչ:
Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 42 պետություն: