TOP նոր
» » » Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում

29-01-2019, 10:35 Դիտումներ: Այլ » Շոու բիզնես
29 Հունվար 2019, 10:35 - NovostiNK
Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունն անցկացվել է հունվարի 28-ին Թել Ավիվում:

Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում։

Հանրային հեռուստատեսությունն օրերս ավարտել էր «Եվրատեսիլ-2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել էր շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Սրբուհի Սարգսյանը նշել էր, որ իր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու և եվրատեսիլյան երգն իր սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS