TOP նոր
» » » Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

11-02-2019, 09:58 Դիտումներ: Շոու բիզնես, ՕՐՎԱ ԹԵՄԱ
11 Փետրվար 2019, 09:58 - NovostiNK
Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությունում:

Երգչուհին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

«Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանում այս մրցանակին»,- պարգևը ստանալիս ասել է Սիրուշոն:

Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորենել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան:

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք:


Աղբյուրը՝ Armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS