Տիմատիի երեւանյան համերգի ժամանակ հանդես կգա նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Black Star Burger-ի մարկետինգի տնօրեն Յուրի Մինասյանը: Վաղը՝ հուլիսի 13-ին, Երեւանում Black Star Burger արագ սննդի ռեստորանի բացման կապակցությամբ, բացի Իվետա Մուկուչյանից, ելույթ կունենա նաեւ Սրբուկը:
Ինքը՝ Տիմատին, հանդես կգա 3-4 երգով: Որքան կշարունակվի համերգը, կախված կլինի ներկաների տրամադրությունից: Black Star Burger-ի այլ ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություններ չկան, առայժմ հաստատված է միայն Տիմատիի ելույթը:
Քանի որ միջոցառումը նվիրված է Երեւանում Black Star Burger ռեստորանի բացմանը, Տիմատին բուրգերներ կպատրաստի ու կբաժանի: Համերգի մուտքն ազատ է, ու երգչին էլ Հայաստանում շատ են սիրում, այդ պատճառով էլ, ինչպես մենեջերը նշեց, շատ մարդկանց են սպասում, սակայն բուրգերներ նախատեսված բաժանել 1000 հոգու: Կլինեն նաեւ տարբեր մրցույթներ, որոնց հաղթողները նվերներ կստանան:
Black Star Burger-ը Երեւանում սկսել է գործել հունիսի 13-ից: Մենեջերը նշում է, որ լավ է ընդունվել հասարակության կողմից: Արդեն ունեն մշտական հաճախորդներ: Մտածում են ընդհլայնվելու՝ մասնաճյուղեր ունենալու մասին:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07