TOP նոր
» » » «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

16-09-2019, 09:16 Դիտումներ: Շոու բիզնես, Տեսանյութ
16 Սեպտեմբեր 2019, 09:16 - NovostiNK
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 138 միավորով հաղթել է Կարինա Իգնատյանը: Նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով:

Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS