TOP նոր
» » » Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան երգի հոլովակի ստեղծման մասին

Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան երգի հոլովակի ստեղծման մասին

14-03-2020, 12:26 Դիտումներ: Շոու բիզնես, Տեսանյութ
14 Մարտ 2020, 12:26 - NovostiNK
Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան երգի հոլովակի ստեղծման մասին

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակի ստեղծման մասին, որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում և Եվրատեսիլի յութուբյան էջում:

«Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեինք երգը փոփոխելու և տեսահոլովակը նկարահանելու համար, բայց կարծում եմ ամեն բան ստացվել է: Այս ամենը Հանրային հեռուստաընկերության և ռեժիսոր Արթուր Մանուկյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է, և ես անսահման ուրախ եմ աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ», - նշել է Աթենա Մանուկյանը:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS