TOP նոր
» » » «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն առաջատարն է

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն առաջատարն է

23-08-2021, 14:33 Դիտումներ: Այլ » Շոու բիզնես
23 Օգոստոս 2021, 14:33 - NovostiNK
«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն առաջատարն է


«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը երկու օրվա արդյունքով առաջատարն է՝ 179 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցում է 9 երկիր և ընդհանուր առմամբ 11 մասնակից՝ անհատ կատարողներ և խմբեր:

Օգոստոսի 21-ը եղել է «Նոր ալիք-2021»-ի առաջին մրցութային օրը: Այդ օրը մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր: Ժյուրիի նախագահը շարունակում է անփոփոխ մնալ՝ Իգոր Կրուտոյը:



Մրցութային առաջին օրը Սարոն ստացել է 90 բալ, նրան հաջորդել են Ղազախստանի ներկայացուցիչները՝ «Մեցցո» խումբը՝ 86, եռյակը եզրափակել է Բուլղարիայի մասնակիցը՝ Դենիցա Կարասլավովան՝ 85 բալով: Սարոն կատարել է Բեյոնսեի «Listen» երգը:

Մրցույթին մասնակցում են նաև երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից:

Երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին Սարոն ստացել է 89 բալ, իսկ ընդհանուր առմամբ՝ 179 բալ: Նրան հնարավոր 10 միավորից 9 է նշանակել միայն երգիչ Լեոնիդ Ագուտինը: Այդ օրը եռյակում հայտնվել են Ղազախստանի ներկայացուցիչները՝ «Մեցցո» խումբը՝ ընդհանուր 170 բալով և Իսպանիայի ներկայացուցիչ Ջորջ Գոնսալեսը՝ 169 բալով:

«Նոր ալիքի» հաջորդ մրցութային օրը օգոստոսի 24-ն է:

Ժյուրիի անդամներն են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը, Սերգեյ Լազարևը, Լոբոդան, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Դիմաշ Կուդայբերգենը և Artik-ն ու Asti-ն:

Սարո Գևորգյանը երգում է չորս տարեկանից: Սովորել է Երգի պետական թատրոնում, հետո՝ Նադեժդա Սարգսյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցույթների Ռիգայում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հաջողությունների է հասել, արժանացել է Գրան պրի մրցանակների: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին:

Զինվորական ծառայությունն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում: Վերադառնալուց հետո «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանի բեք-վոկալիստներից մեկն է եղել:

Որոշ ժամանակ չի մասնակցել մրցույթների, սակայն, ի վերջո, որոշել է ներկայանալ «Նոր ալիք»-ում: Սարոն ընդգծում է՝ դա իր երազանքներից է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS