TOP նոր
» » » Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

20-12-2021, 08:57 Դիտումներ: Շոու բիզնես, Տեսանյութ
20 Դեկտեմբեր 2021, 08:57 - NovostiNK
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության՝ 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանի պատվիրակը երրորդն էր, որին գումարվեց առցանց քվեարկության արդյունքը և Հայաստանը դարձավ հաղթող։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է։

Հիշեցնենք, որ նա մրցույթին հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Մրցույթը կայացավ Փարիզում։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS