TOP նոր
» » » Հայաստան-Պորտոգաիա. 2:3

Հայաստան-Պորտոգաիա. 2:3

14-06-2015, 13:32 Դիտումներ: Այլ » Սպորտ
14 Հունիս 2015, 13:32 - NovostiNK
Հայաստան-Պորտոգաիա. 2:3
Հայաստանի ազգային հավաքականը հերթական անհաջող խաղն անցկացրեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Եվրո-2016-ի 5-րդ խաղում Հայաստանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Հյուրերի բոլոր գոլերը խփեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հայ երկրպագուները սուլոցներով ու հայհոյանքներով էին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը փոխել էր թիմի տակտիկան՝ հրաժարվելով 5 պաշտպաններով սխեմայից: Հայաստանի թիմը հանդես էր գալիս 4-4-1-1 տակտիկական սխեմայով եւ սկզբնամասում բավական վստահ տեսք ուներ պաշտպանությունում:

Խաղի առաջին իրական գոլային պահը եղավ չորրորդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը չկարողացավ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո ընդունել գնդակը եւ հայտնվել հարմար դիրքում: Պորտուգալացիների գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ դաշտի տերերն աստիճանաբար հասկացան, որ կարելի է ավելի ագրեսիվ խաղալ այս մրցակցի դեմ: 14-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ նշանակվեց տուգանային հարված, որն արտակարգ հարվածով գոլի վերածեց ղազախական «Ակտեբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Բաց թողած գոլից հետո էլ պորտուգալացիները չէին կարողանում լրջորեն անհանգստացնել Ռոման Բերեզովսկուն, թեեւ հաճախ էին գրոհում: Առաջին խաղակեսի միջնամասում վնասվածք ստացավ Կառլեն Մկրտչյանը, եւ մինչեւ մարզիչները ցանկանում էին փոխարինել նրան, Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց 10 հոգով: Կենտրոնական գոտում գնդակի կորուստից հետո տանտերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը վստահորեն իրացրեց Մադրդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր վտանգավոր գրոհները կազմակերպում էր Հենրիխ Մխիթարյանը, ով 2 հենակետային կիսապաշտպաններից մեկն էր եւ կատարում էր հսկայական աշխատանք: Խաղը մի պահ հանգստացել էր, բայց պորտուգալացիներն ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ կատարեցին մեկ վտանգավոր հարված, որից հետո Բերեզովսկին հաջող խաղաց:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը, որը տարբեր ուղիներ էր փնտրում դեպի մրցակցի դարպասը: Ամեն ինչ փոխվեց 55-րդ րոպեին, երբ Ռոնալդուն օգտվեց Ռոբերտ Արզումանյանի եւ Ռոման Բերեզովսկու անհամաձայնեցված գործողություններից եւ առաջ մղեց պորտուգալացիներին: Հայաստանի թիմը դեռ ուշքի չէր եկել տեղի ունեցածից, երբ Պորտուգալիայի հավաքականի ավագը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Քիչ անց տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիսը, իսկ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տիագու Մենդեշը 62-րդ րոպեին զգուշացվեց երկրորդ անգամ եւ լքեց խաղադաշտը: Կարմիր քարտից հետո պորտուգալացիները կարծես վերահսկում էին խաղը, իսկ Հայաստանի թիմի գրոհները վտանգավոր չէին ստացվում: Տանտերերը մի պահ մեծացրին ճնշումը եւ կրճատեցին հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում 71-րդ րոպեին աչքի ընկավ իրանական «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը: Խաղի վերջնամասում դաշտի տերերն ունեին նկատելի առավելութոյւն, սակայն մեծ ուժեր չէին կենտրոնացնում առջեւի գծում, եւ պարտությունից խուսափել չհաջողվեց:

Պորտուգալացիները 12 միավորով I խմբի առաջատարն են, իսկ Հայաստանն ունի մեկ միավոր եւ վերջինն է: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին, որոնց դեմ եւրեանյան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS