TOP նոր
» » » ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով

3-02-2018, 11:47 Դիտումներ: Այլ » Սպորտ
3 Փետրվար 2018, 11:47 - NovostiNK
ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS