TOP նոր
» » » Կարապետ Չալյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճէլ

Կարապետ Չալյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճէլ

12-02-2020, 11:50 Դիտումներ: Այլ » Սպորտ
12 Փետրվար 2020, 11:50 - NovostiNK
Կարապետ Չալյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճէլ

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Հայկ Մնացականյանի հետ, ով Չալյանի կատարմամբ գլորման ընթացքում վնասել է ձեռքն ու չի կարողացել շարունակել գոտեմարտը։ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Այդ մասին տեղեկացնում է Armfootball կայքէջը:

Հիշեցնենք՝ Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Քրիստենին, 1/8 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեսի նկատմամբ, 1/4 եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է բելառուսցի Պավել Լիախին, բայց կիսաեզրափակչում 0-3 հաշվով զիջել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS