TOP նոր
» » » Տեղեկությունները, թե «Փյունիկը» վաճառվել է արտասահմանցու, ճիշտ չեն. Սողոմոնյան

Տեղեկությունները, թե «Փյունիկը» վաճառվել է արտասահմանցու, ճիշտ չեն. Սողոմոնյան

5-05-2020, 12:16 Դիտումներ: Այլ » Սպորտ
5 Մայիս 2020, 12:16 - NovostiNK
Տեղեկությունները, թե «Փյունիկը» վաճառվել է արտասահմանցու, ճիշտ չեն. Սողոմոնյան

Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնում է ռուսաստանցի հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի սեփականությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց հենց Սողոմոնյանը: Վերջերս տեղեկություն էր տարածվել, ըստ որի, նա ակումբի առաջին թիմը, որը հանդես է գալիս ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել է արտասահմանցու: Նա նշեց, որ համագործակցության հեռանկար է եղել, որը չի իրականացել:

«Ո՛չ, դա սխալ է: Իհարկե, ո՛չ: Ոչինչ չի վաճառվել: Այո՛, կար անձնավորություն, որն ասաց, որ պատրաստ է օգնել, դառնալ գործընկեր, բայց հետո չկարողացավ ինչ-որ գումար բերել, դրա համար ոչինչ չի փոխվել: Ինչպես կար, այդպես էլ մնում է: Պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը»,- ասաց Սողոմոնյանը:

Նա նշեց, որ այդ անձնավորությունը հոլանդացի ինչ-որ գործարար է, որի հետ ինքը ծանոթացել է ընդհանուր ծանոթների միջոցով: Ամեն դեպքում հիմա «Փյունիկն» արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ստացել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարը: Դա, ըստ Սողոմոնյանի, բավարար է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ:

«Ես նրա հետ մինչեւ այդ ծանոթ չէի: Ինչ-որ հոլանդացի էր: Ծանոնթերի միջոցով ծանոթացանք, բայց ապրիլ, մայիս սպասեցինք, ոչինչ չեղավ: Հիմա արդեն, ճիշտն ասած, մենք էլ չենք պլանավորում: ՀՖՖ-ն եւ ՈՒԵՖԱ-ն որոշ չափով օգնեցին, անցած տարվա գումարները շուտ փոխանցեցին: Ինձ թվում է՝ կկարողանանք այս իրավիճակից ճիշտ դուրս գալ, ու ոչ մի վաճառքի մասին խոսք չկա»,- ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS