TOP նոր
» » » Ծանրորդները կմասնակցեն միջազգային առցանց մրցաշարի

Ծանրորդները կմասնակցեն միջազգային առցանց մրցաշարի

18-08-2020, 14:23 Դիտումներ: Այլ » Սպորտ
18 Օգոստոս 2020, 14:23 - NovostiNK
Ծանրորդները կմասնակցեն միջազգային առցանց մրցաշարի


Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն առցանց միջազգային մրցաշարի:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կայանալու է ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS