TOP նոր
» » » Մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ կտրամադրվի․ Հարությունյան

Մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ կտրամադրվի․ Հարությունյան

3-09-2020, 11:20 Դիտումներ: Այլ » Սպորտ
3 Սեպտեմբեր 2020, 11:20 - NovostiNK
Մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ կտրամադրվի․ Հարությունյան


ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին եւ մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ԿԳՄՍ նախարարությանը 232 մլն դրամ հատկացնել։

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ներկայումս վերոնշյալ կատեգորիայի անձանց ամսական խրախուսման վճար չի տրամադրվում:

«Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին եւ բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարեւորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձեւերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ներկայացրեց նախարարը:

Հարությունյանը հայտնեց, որ ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձեւերի առաջադեմ մարզիկներ:

Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձեւերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի մեկ գլխավոր եւ երկու մարզիչները եւ բժիշկները կամ մերսողները: Մասնավորապես Արթուր Ալեքսանյանի հետ, որպես թիմի մարզիչ աշխատում է նաեւ Գեւորգ Ալեքսանյանը:

Ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած 2020-ի օգոստոսի 1-ից, եւ շարունակել, մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS