TOP նոր
» » » Լեւոն Արոնյանը Chess9LX օնլայն մրցաշարի առաջատարն է

Լեւոն Արոնյանը Chess9LX օնլայն մրցաշարի առաջատարն է

13-09-2020, 12:23 Դիտումներ: Այլ » Սպորտ
13 Սեպտեմբեր 2020, 12:23 - NovostiNK
Լեւոն Արոնյանը Chess9LX օնլայն մրցաշարի առաջատարն է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4,5 միավորով գլխավորում է Ֆիշերի շախմատ Chess9LX օնլայն մրցաշարային աղյուսակը: 4-ական միավորներ են վաստակել և նրանից կես միավորով հետ են մնում Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ուեսլ Սոն:

Արոնյանը մրցաշարի 3 տուրերում անընդմեջ հաղթանակ է տարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի նկատմամբ։

Վերջին երեք տուրերում Արոնյանի մրցակիցները սեպտեմբերի 13-ին կլինեն աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Մագնուս Կարլսենը։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի կրկնակի հաղթող է / 2006 – 2007թթ․

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS