TOP նոր
» » » Հոգով սահմանին ենք`մեր եղբայրների կողքին. Սիմոն Մարտիրոսյան

Հոգով սահմանին ենք`մեր եղբայրների կողքին. Սիմոն Մարտիրոսյան

27-09-2020, 16:32 Դիտումներ: Այլ » Սպորտ
27 Սեպտեմբեր 2020, 16:32 - NovostiNK
Հոգով սահմանին ենք`մեր եղբայրների կողքին. Սիմոն Մարտիրոսյան


Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:

«Անընդունելի է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության հրետակոծումը: Առավել քան վստահ եմ, հայ զինվորը իր բազկի ուժը ցույց տվել և տալու է: Մենք հոգով սահմանին ենք` մեր եղբայրների կողքին, մեր ոգին անպարտ է: Հաղթելու ենք»,- ասաց Մարտիրոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են; Քաղաքացիական անձանց շրջանում կան երկու զոհ և տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS