TOP նոր
» » » Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

29-09-2020, 12:52 Դիտումներ: Այլ » Սպորտ
29 Սեպտեմբեր 2020, 12:52 - NovostiNK
Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն:

«Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսական անհապաղ վերջ դնել այս վայրագությանը ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանությունը կանխելու համար,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS