TOP նոր
» » » «Սպարտակի» սեփականատեր. Արմեն Ջիգարխանյանի մահը մեծ կորուստ է մեզ համար

«Սպարտակի» սեփականատեր. Արմեն Ջիգարխանյանի մահը մեծ կորուստ է մեզ համար

14-11-2020, 12:07 Դիտումներ: Այլ » Սպորտ
14 Նոյեմբեր 2020, 12:07 - NovostiNK
«Սպարտակի» սեփականատեր. Արմեն Ջիգարխանյանի մահը մեծ կորուստ է մեզ համար


Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ցավակցել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Նոյեմբերի 14-ի առավոտյան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել էր 86 տարեկանում:

«Գիտեմ, որ նա մեր թիմի երկրպագու եր: Նա ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից էր, որն ուներ 200-ից ավելի դերեր: Մեզ համար մեծ կորուստ է վետերանի հեռանալը մեր երկրպագուական շարժման շարքերից: Հավերժ փառք նրան»,- Լեոնիդ Ֆեդունի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

«Սպարտակի» մամուլի ծառայությունը նույնպես ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացել է Արմեն Ջիգարխանյանը՝ խորհրդային ու ռուսական թատրոնի և կինոյի հրաշալի դերասան, թատերական ռեժիսոր, մեր ակումբի նվիրված երկրպագու: Խորապես ցավակցում ենք Արմեն Բորիսովիչի հարազատներին ու բարեկամներին և սգում ենք նրա վառ տաղանդի բոլոր երկրպագուների հետ»,- ասվում է «Սպարտակի» ցավակցական ուղերձում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS