TOP նոր
» » » Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան

2-01-2021, 08:32 Դիտումներ: Այլ » Սպորտ
2 Հունվար 2021, 08:32 - NovostiNK
Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան


Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:
Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS