TOP նոր
» » » Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

4-05-2021, 14:46 Դիտումներ: Այլ » Սպորտ
4 Մայիս 2021, 14:46 - NovostiNK
Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը


ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեստներն ու նվերները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS