TOP նոր
» » » Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

6-11-2021, 14:04 Դիտումներ: Այլ » Սպորտ
6 Նոյեմբեր 2021, 14:04 - NovostiNK
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Դավիթ Չալոյանը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ նա դարձել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և ինչու չէ նաև համաշխարհային բռնցքամարտի հայտնությունը, ով այսուհետ շատերի համար նաև անցանկալի մրցակից կլինի ցանկացած միջազգային ստուգատեսում:

Աշխարհի առաջնության եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Մարկ Պետրովսկու հետ ու զիջել համառ ու հավասար պայքարում: Ընդ որում, առաջին ռաունդում Չալոյանը նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Աշխարհի առաջնությունից Հայաստանը կվերադառնա երկու մեդալով: Մեր երկրի համար մեկ բրոնզ էլ նվաճել էր Հովհաննես Բաչկովը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS