TOP նոր
» » » Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

30-11-2021, 08:37 Դիտումներ: Այլ » Սպորտ
30 Նոյեմբեր 2021, 08:37 - NovostiNK
Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի 19-ամյա կիսապաշտպան Պեդրին:

2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի անդամ Ալեքսիա Պուտելասը:

Լև Յաշինի անվան մրցանակը` լավագույն դարպասապահ, կոչմանն արժանացավ Իտալիայիազգային հավաքականից և ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարումման:

Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսի»-ն է:

Իսկ Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS