
Մալթայում կայացած փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը եզրափակչում 84:68 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ և դարձել առաջնության չեմպիոն:
Բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: