TOP նոր
» » » Ծանրամարտ. Հայաստանը ներկայացնող 6 ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար. ֆեդերացիան տեղյակ չէ

Ծանրամարտ. Հայաստանը ներկայացնող 6 ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար. ֆեդերացիան տեղյակ չէ

5-11-2013, 14:06 Դիտումներ: Այլ » Սպորտ
5 Նոյեմբեր 2013, 14:06 - NovostiNK
Ծանրամարտ. Հայաստանը ներկայացնող 6 ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար. ֆեդերացիան տեղյակ չէՇուրջ 40 որակազրկված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը:

Հայ մարզիկներից 5-ը որակազրկվել են մինչեւ 2015 թվականի փետրվարը, իսկ ահա Նաիրա Հարությունյանն որակզրկվել է ցմահ:

Որակազրկված հայ ծանրորդների ցանկը.

Անդրանիկ Կարապետյան
Եվրոպայի 2013թ. առաջնությունում գրավել է 4-րդ տեղը
Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Մինասյան
Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Դավիթ Գասպարյան
Աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 26-րդ հորիզոնականը

Աշոտ Բեգազյան
Մարգարիտա Ղազարյան
Նաիրա Հարությունյան

Նշենք, որ որակազրկված ծանրորդների քանակով Հայաստանը զիջում է միայն Ղազախստանին:

2012 թվականին Հայաստանը ներկայացնող 5 մարզիկ էր հայտնվել որակազրկվածների ցանկում, իսկ 2011-ին Հայաստանն ուներ 2 որակազրկված ծանրորդ:

Ավելորդ չէ նշել, որ 2013թ աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանը մասնակցեց աննախադեպ փոքր կազմը: Լեհաստանում կայացած աշխարհի առաջնությունում ելույթ ունեցան ընդամենը 3 հայ ծանրորդներ, ովքեր գրանցեցին բավական ցածր արդյունքներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS