TOP նոր
» » » Գարիկ Բարսեղյանը` բրոնզե մեդալակիր

Գարիկ Բարսեղյանը` բրոնզե մեդալակիր

3-04-2014, 09:54 Դիտումներ: Այլ » Սպորտ
3 Ապրիլ 2014, 09:54 - NovostiNK
Գարիկ Բարսեղյանը` բրոնզե մեդալակիրՖինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշային կարգում Բարսեղյանը նախնական գոտեմարտում 14:13 հաշվով պարտվել է Գենադի Տուլբեային, սակայն Չերնոգորիայի ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ և հայ ըմբիշը հնարավորություն է ունեցել պայքարել բրոնզե մեդալի համար:

Այդ ճանապարհին Բարսեղյանը սփոփիչ գոտեմարտում պարտության է մատնել ադրբեջանցի Գալիկ Ալիևին և բրոնզե մեդալի համար պայքարում միավորներով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին:

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Սանոյանը պարտվել է նախնական գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS