TOP նոր
» » » Ցույց կտամ աշխարհին, թե ինչքան լավն եմ ես. Վիկ Դարչինյան

Ցույց կտամ աշխարհին, թե ինչքան լավն եմ ես. Վիկ Դարչինյան

7-11-2013, 16:32 Դիտումներ: Այլ » Սպորտ
7 Նոյեմբեր 2013, 16:32 - NovostiNK
Ցույց կտամ աշխարհին, թե ինչքան լավն եմ ես. Վիկ ԴարչինյանԵրկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկ, Վիկ Դարինյանը, ով նոյեմբերի 9-ին Տեխասում ռևանշ-մենամարտն է անցկացնելու ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, հայտարարել է, որ երկար ժամանակ սպասելուց հետո պատրաստ է աշխարհին ապացուցել, թե ով է լավագույնը:

«Ես նրան կկանգնացնեմ, ես ամբողջ աշխարհին ապացուցելու եմ, որ աշխարհը իրենով չէ, այլ` ինձանով: Ես ունեմ ավելի շատ հմտություններ, ուժ և շատ մոտիվացված եմ: Գիտեմ, թե ինչ է Դոները անելու, և գիտեմ նաև` ես ինչ կանեմ: Ես դուրս եմ գալու և տապալեմ նրան: Երկար ժամանակ սպասեցի և հիմա ուզում եմ ապացուցել ողջ աշխարհին, որ այս մենամարտին պատրաստ եմ: Ես նրան հեշտ կհաղթեմ: Ցույց կտամ աշխարհին, թե ինչքան լավն եմ ես»,-Դարչինյանի խոսքն է մեջբերում boxingscene.com-ը:

Հիշեցնենք, որ Դոները և Դարչինյանը առաջին անգամ մենամարտել են 2007-ին: Այդ ժամանակ տեխնիկական նոկաուտով ֆիլիպինցի Դոները առավելության հասավ Վիկի նկատմամբ: Այնուհետև մարզիկը բազմիցս հրաժարվել է ընդունել Դարչինյանի մարտահրավերները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS