ԱԺ լսումները գնալով վերածվում են ժամանցային միջոցառումների: Բանն այն է, որ խորհրդարանի հանձնաժողովները վերջերս իրենց լսումները կազմակերպում են ԱԺ շենքից դուրս, հիմնականում հյուրանոցներում:
Ոչ ոք թուլ չի տալիս ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին խախտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի դեմ չգործելու պահանջը: Այդ մասին Коммерсант-ին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնւմ է РИА Новости-ն:
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին կարող են հարցաքննել երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործով. հայտնում է РИА Новости-ն:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին հաջորդել է խորհրդի մարմնի նիստը: Նիստերը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ կուսակցության այլ անդամներ: Նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծին, ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ռուսաստանի Կուրգան քաղաքի բնակիչը, ով մեղադրվում էր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, այսօր դատարանում պայթեցրել էր ինքն իրեն կատարածուի հետ միասին, ով փորձել է նրան հետախուզել մինչ դատարանի դահլիճ մտնելը:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը, որից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել է երեք հարց՝ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման խնդիրը, պետական բյուջեի նախագիծը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Օդի աղտոտվածության խնդիրը եղել է էկոլոգիական ամենակարևոր խնդիրներից մեկը: Աղտոտման պատճառները տարբեր են. պետական աղբյուրներից հայտնում են, որ աղտոտման հիմնական պատճառը ավտոմեքենաներն են, իսկ ՀԿ-ների դիտարկումներով` ոչ ճիշտ կառուցապատումը, կանաչ տարածքների ոչնչացումը: «Օրհուս» կենտրոնում «Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց Երևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բացատրեց «Գործազրկության նպաստ» ծրագիրը նոր ծրագրերով փոխարինելու իմաստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.