Վերջին իրադարձությունները Բիլյուլովոյում և դրան հաջորդած հատուկ գործողությունները ՆԳՆ և ԴՄԾ մասնակցությամբ, որոնք միգրացիոն օրենսդրության հազարավոր խախտումներ ու ապօրինի ներգաղթյալների մի մասի հանցավոր մտադրությունները բացահայտեցին, շարունակում են հանրության ուշադրությունը կենտրոնացնել ներգաղթյալների ներհոսքի սահմանափակման վրա: Իշխանությունների կարծիքն այս հարցում կարծես թե որոշակի է. մերձավոր արտերկրի հետ մուտքի արտոնագրեր սահմանելն աննպատակահարմար է, մյուս կողմից, չեն բացառվում Ռուսաստանում միգրանտների ներկայության կանոնների խստացումները: Սակայն մի շարք փորձագետներ նշում են, որ նույնիսկ ամենակոշտ միջոցների կիրառումը կարող է վնասակար լիներ տնտեսության համար, գրում է Newsru.com-ը:
Ռուսական «Կարմիր աստղ» ռազմական հրատարակչությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալեքսանդր Նևսկու անվան 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին պաշտոնապես հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացնեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրենց իրավասությունները ուժային ճանապարհով վերականգնելու մասին, ապա ռուսական ռազմական բազան կմիջամտի զինված հակամարտությանը` ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորությունների համաձայն: Բացի այդ, Ռուզինսկին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հաստատել է Հայաստանի տարածքում РСЗО «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի առկայության մասին:
Հովսեփ Մուրադյանը պայքարում է որդու մահվան մեջ մեղավոր մարդկանց գտնելու համար: Խոսքը մեր բանակում ավանդույթ դարձած ինքնասպանության մասին է: Կրկին մատնահետքերի բացակայություն ինքնաձիգի վրա և անհայտ զենք, ինչն անհնար երևույթ է բանակում:
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանում գաղտնալսումներ իրականացվում են ռուսական և ամերիկյան սարքերով, մեր երկիրը նման սարքեր չի արտադրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ինտերնետ հասարակություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած.անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Այսօրվա ասուլիսին Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հերթական անգամ անդրադարձել է գյուղատնտեսության խնդիրներին: Ըստ բանախոսի՝ այս տարվա առաջին 6 ամիսները հարաբերականորեն հաջող էին պտղաբուծության և անհաջող՝ բանջարեղենի արտադրության համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և իր փոքր աշխատակազմով` վարորդով, մամուլի քարտուղարով, հարկատուների վրա ամսական 2,5 մլն դրամ, տարեկան` 31 մլն դրամ է արժենում: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում` 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.