TOP նոր
» » ԱԱԾ-ն կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք է բացահայտել

ԱԱԾ-ն կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք է բացահայտել

9-06-2016, 14:54Просмотров за месяц:Ֆոտոշարք
      9 Հունիս 2016, 14:54 - NovostiNK
      ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

      Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:

      Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:
      Հարուցված քրեական գործով իննը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

      Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ:

      Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից:

      Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

      Ծանուցում.

      Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

      ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS