Այստեղ ներկայացված է խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքների շուրջ 600 նմուշ, որոնք մտովի կտեղափոխեն այցելուներին խորհրդային Հայաստան:
Այստեղ կարելի է տեսնել Երևանի ծխախոտի գործարանի 1950-1980 –ական թթ. արտադրանքը:
Այցելուներն այստեղ կարող են գտնել նաև գինու կոմբինատի և կոնյակի գործարանի արտադրանքի նմուշները: Վերջինիս 1953-1991 թթ-ին պատկանում էր Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը:
Այստեղ ցուցադրված են նաև «Հայգորգ» արտադրական միավորման ապրանքները:
Ներկայացված են նաև Խորհրադային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշամդեալներ:
Ինչպես նաև՝ Երևանի հուշանվերների գործարանի 1978 թ. արտադրանքներից:
Ցուցահանդեսին տեղ են գտել նաև հագուստի, Երևան կոշիկ «Մասիս» արտադրական միավորման արտադրանքի 1967-1986 թթ. նմուշներ:
Ցուցադրված են նաև Երևան ժամացույցի գործարանի 1964-1983 թթ. էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների ու հաղճապակու գործարանի արտադրանքի նմուշներ:
Ցուցահանդեսը բաց կլինի երկուշաբթիից շաբաթ, ժամը 11:00-17:30 մինչև տարեվերջ:










