TOP նոր
» » Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին

22-09-2020, 09:39Просмотров за месяц:Ֆոտոշարք
      22 Սեպտեմբեր 2020, 09:39 - NovostiNK
      Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին


      Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը։

      Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվում է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

      Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին
      Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին
      Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին
      Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին


      Կենտրոնի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

      «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

      «Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS