TOP նոր
» » Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

26-03-2021, 20:49Просмотров за месяц:Ֆոտոշարք
      26 Մարտ 2021, 20:49 - NovostiNK
      Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

      Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

      Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:

      Նախատեսվում է, որ սկզբնական փուլում համալսարանում ուսուցում կանցնեն երկաթուղու 15 մասնագետներ: Ընդ որում դա կարող են լինել, ինչպես ընկերության կողմից վերապատրաստմանն ուղարկված գործող երկաթուղայիններ, այնպես էլ ոլորտում աշխատելու ցակնություն հայտնած դիմորդներ:
      Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

      Ստորագրման արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ սույն հուշագրի կնքումով ռուսական ենթակառուցվածքային ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանում կրթական ծրագրերի ոլորտում, իսկ ՀԿԵ-ի և համալսարանի համագործակցությունը միտված կլինի «կրթություն - գործնական գործունեության տեխնոլոգիա» շղթայում կապերի զարգացմանը: Դիվանագետի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր ներդրում են կատարում Հայաստանի սոցիալ-տնտեսաական զարգացման և առհասարակ երկկողմ հարաբերությունների գործում:

      ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ այս համաձայնագիրը լավ հիմք կդառնա Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքային զարգացման համար:

      «Այսօր այս բուհի շատ շրջանավարտներ արդեն աշխատում են մեր ընկերությունում, և նրանցից շատերը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ՝ իրենց դրսևորելով որպես գրագետ և առաջնակարգ մասնագետներ», - ասաց ՀԿԵ ղեկավարը:
      Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

      Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ երկաթուղու հետ կնքված հուշագիրը կնպաստի գիտական ծրագրերի, ինչպես նաև պրոֆիլային մասնագետների պատրաստման ոլորտում բիզնեսի և համալսարանի համագործակցության զարգացմանը: Որպես հաջող համագործակցության օրինակներից մեկը Վարդանյանը նշեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը 2020 թվականին, ինչը պետք է նպաստի ուսման գործընթացում ռուսաց լեզվի դերի բարձրացմանը:

      Հավելենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատոսղները վերապատրաստվում են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացի շրջանակներում:

      Ծրագիրը մշակված է հատուկ ՀԿԵ-ի համար և ներառում է «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում», «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը», «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» թեմաները:

      «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS