TOP նոր
» » ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

8-06-2021, 11:01Просмотров за месяц:Ֆոտոշարք
      8 Հունիս 2021, 11:01 - NovostiNK
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ
      ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ


      Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանին և նրա թիմին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

      Քննարկվել են Կենտրոնի կողմից համայնքին՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մատուցվող ծառայությունները, որոնք ընդլայնվել են ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով: Պրն. Շարփն այցելել է Կենտրոնում գործող բոլոր դասասենյակները, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ վերջերս բացված համակարգչային դասասենյակը, ծանոթացել աշակերտներից մի քանիսի հետ և նրանց հետ քննարկել Կենտրոնի օգուտները։

      ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ, ծանոթացել նրանց պատմություններին, ծանր մարտահրավերներին և ապագայի պլաններին։ Նա ներկայացրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շարունակական աջակցությունն ու ապագա ծրագրերը, որոնք տեղահանված և Հայաստանում ապաստանած մարդկանց և հյուրընկալ համայնքներին օգնում են ստեղծել պայմաններ՝ կայուն զարգացման և բարեկեցիկ կյանքի համար:

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS