TOP նոր
» » «Հրապարակ». Առողջապահության համակարգում կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ

«Հրապարակ». Առողջապահության համակարգում կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ

10-07-2020, 09:35 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Առողջապահության համակարգում կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ


10 Հուլիս 2020, 09:35 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Արդյունքում նախարարությունը կկարողանա իրականացնել լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղիղ կենթարկվեն նախարարությանը։ Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության ռեժիմի մասին օրենքով, բայց անգամ պատերազմի տարիներին պետությունը չի օգտվել այս դրույթից։ Սա բուռն դժգոհություններ է առաջացրել առողջապահության համակարգում, որտեղ կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։ Որ այս 2 տարում նա ոչ մի նորմալ կադր չի նշանակել, նշանակվածներն էլ ձախողվել են, իր ձեռնարկները՝ տապալվել։

Ավելին, հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Թորոսյանն իր կնոջ հիմնարկը՝ ՄԻԲՍ-ը, չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ։ Կառավարությունում էլ նրա գործունեությամբ հիացած չեն․ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում էր բացատրել, որ սա վտանգավոր հետևանքներ է ունենալու՝ կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, ԲԿ-ների սեփականատերերը կարող են հետագայում կառավարությանը փոխհատուցման պահանջներ ներկայացնել իրենց չստացված շահույթի մասով։

Ուշագրավ է, որ հունիսի 27-ին Փաշինյանը, անդրադառնալով կենտրոնացված կառավարման մասին հարցին, ասել էր՝ այսօր չկա նման գործողությունների կարիք։ Մնում է պարզել, թե ով է Հայաստանում վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը, և ինչով է նա համոզել վարչապետին»»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS