TOP նոր
» » Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ»

Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ»

19-09-2020, 09:03 Դիտումներ: Մամուլ
Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ»


19 Սեպտեմբեր 2020, 09:03 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Ռուսաստանի դեսպանի միջեւ։

Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել եւ հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։

Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները եւ մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետեւանքով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19.09.20թ համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS