TOP նոր
» » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զորավար Անդրանիկի «մարշալական» ապտակը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զորավար Անդրանիկի «մարշալական» ապտակը

22-09-2020, 09:14 Դիտումներ: Մամուլ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զորավար Անդրանիկի «մարշալական» ապտակը


22 Սեպտեմբեր 2020, 09:14 - NovostiNK
«Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարեւոր է, թե ովքեր են ղեկավարում».- այս խոսքերը զորավար Անդրանիկն ասաց ապագայի մարշալ Հովհաննես Բաղրամյանին` նրան ապտակով դիմավորելուց հետո։

1918 թվականին Բաղրամյանի ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Բաղրամյանի ջոկատում խռովություն էր, չէին ուզում կռվել` պատճառաբանելով, թե`«թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։

Զորավարի ծանրակշիռ ապտակը կոռնետ Վանոյին ոչ միայն դարձրեց մարշալ Բաղրամյան ու հասցրեց փառքի, այլեւ դարձրեց հայրենիքի հպարտությունն ու պարծանքը, ինչի մասին երբեք չմոռացավ բազում հաղթանակներ գրանցած մարշալը ու երբեք չերկնչեց այդ մասին հիշել բարձրաձայն ու խոստովանել փառքի ճանապարհը բացած ապտակի դերը, քանզի իսկական նվիրումն ու սերը անկեղծ են ու անզիջում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS