TOP նոր
» » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անհապաղ հետ կանչել վարձկաններին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անհապաղ հետ կանչել վարձկաններին

13-11-2020, 08:28 Դիտումներ: Մամուլ
13 Նոյեմբեր 2020, 08:28 - NovostiNK
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անհապաղ հետ կանչել վարձկաններին


«Արցախյան պատերազմում ջիհադիստ ծայրահեղականների մասնակցության փաստը հետեւողականորեն հերքող Էրդողանն ու Ալիեւն այսօր արդեն ջանքեր չեն գործադրում այդ ուղղությամբ: Համացանցը ողողված է ադրբեջանական համազգեստներով եւ թուրքական դրոշներով Ադրբեջանի փողոցներում քայլող ջիհադիստ զինյալների լուսանկարներով: Ահաբեկիչների ներկայության մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Իրանի հայտարարություններից բացի, միջազգային համապատասխան կառույցներն այդպես էլ որեւէ միջոց չգործադրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի այդ գործողությունների վրա ներազդելու կամ դրանք դատապարտելու ուղղությամբ: Արդյունքում, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան շարունակեց Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի: Պատերազմի ավարտից հետո միայն ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման աշխատանքային խումբը որոշեց հայտարարություն տարածել, որով արձանագրեց ջիհադիստ ծայրահեղականների ներկայությունը պատերազմական գոտում եւ կոչ արեց նրանց դուրս բերել այնտեղից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS