«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։
«Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում:
Սա միանգամայն տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13.01.21թ. համարում։
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07