TOP նոր
» » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում

23-01-2021, 11:46 Դիտումներ: Մամուլ
23 Հունվար 2021, 11:46 - NovostiNK
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում


«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ջոզեֆ Բայդենի վարչակազմը նախատեսում է մեծացնել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Արցախի հակամարտության ուղղությամբ։ Այս հարցում ԱՄՆ-ը պատրաստվում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի Արցախի համամարտության ուղղությամբ գտնվի այնպիսի տեւական լուծում, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու «կօգնի կանխելու նոր պատերազմի բռնկումը»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը՝ իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին։ Բլինկենի եւ Մենենդեսի հարցուպատասխանի գրավոր տարբերակը ներկայացված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում։

Այդ նպատակին հասնելու համար Էնթոնի Բլինկենը կարեւորում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ակտիվացումը, ինչպես նաեւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանքի իրականացումը՝ երրորդ կողմերի հետագա նոր միջամտությունը կանխելու համար: Նկատենք, որ այս հայտարարության թիրախում նախեւառաջ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանն է, որի ջանքերով եւ հովանավորությամբ կյանքի էր կոչվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS