TOP նոր
» » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ստեղծել համահայկական ֆինանսաարդյունաբերական խումբ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ստեղծել համահայկական ֆինանսաարդյունաբերական խումբ

6-02-2021, 10:22 Դիտումներ: Մամուլ
6 Փետրվար 2021, 10:22 - NovostiNK
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ստեղծել համահայկական ֆինանսաարդյունաբերական խումբ


«Մեր երկրի ողնաշարն ուղիղ եւ պինդ պահելու ուղիները տարբեր են։ Եվ մենք մասնագիտական ամենատարբեր տեսակետների եւ առաջարկների ենք անդրադառնում։ Առիթով ներկայացրել էինք տնտեսագետ Կարեն Ադոնցի հետպատերազմյան զարգացման ծրագիրը եւ նշել, որ առաջարկվում է Հայաստանում գործող, սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների ապրանքացանկի հենքի վրա գործարկել ֆինանսաարդյունաբերական խմբեր (ՀՖԱԽ)։ Փակագծերը, սակայն, չէինք բացել։ Հիմա փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս են դրանք գործելու, ի՞նչ օրենքների շրջանակում, ի՞նչ է տալու Հայաստանի տնտեսությանը այս գործունեությունը, ի՞նչ ուղղություններով է գործելու եւն։ Մինչ այդ շեշտենք․ մասնագետը վստահեցնում է՝ բոլոր հաշվարկներն արված են մանրակրկիտ ու հստակ։

Օրինակ, առաջարկվում է այն ձեւը, թե ինչ հիմունքով պետք է հայրենական արտադրողները (լայն սպառման ապրանքներ արտադրող) անդամակցեն ՀՖԱԽ-ին։ Նրանք ոչ միայն անդամակցել, այլեւ նույնկերպ կարող են խմբից դուրս գալ հաստատուն բաժնեմասով․ խմբի կողմից ընտրված՝ 1 միավոր ապրանքատեսակի բաժնեմասը կազմելու է 50 հազար դոլար։ ՀՖԱԽ-ը մեկնարկային տարում պետք է ձգտի համախմբել մոտ 500 արագ սպառման արտադրանք արտադրող (խոշոր, միջին եւ փոքր) հայրենական ձեռնարկություններ։ Ապրանքները արտադրողների կողմից ՀՖԱԽ-ի համակարգ են մուտքագրվում ծախսային հաշվարկային արժեքով (փոփոխական ծախսեր+հաստատուն ծախսերի համաձայնեցված տոկոսաչափ)։ Վերջնական գնագոյացումը իրականացնում է ՀՖԱԽ-ը՝ ըստ շուկայական եւ լոգիստիկ պայմանների։ Արտադրողները պարտավորվում են արտադրել (ՀՖԱԽ-ի ֆինանսավորմամբ) պահանջվող ապրանքաքանակը, մինչդեռ՝ բոլոր բաժնետերերի շահույթն ընդհանուր է բաշխվում համապատասխան ձեւով՝ բաժնեմասով եւ դիվիդենդներով։ Բաժնեմաս ապահովող ապրանքի ծավալների մեծ ու փոքր լինելը չի ենթադրում արտադրողների շահույթի անհատական հաշվարկ։

Մինչեւ ապրանքների վաճառքի մեկնարկը, բոլոր արտաքին շուկաներում պետք է պատրաստ լինեն պահեստային տարածքները, օնլայն եւ փաստացի վաճառքի առեւտրային միավորները, դիստրիբուցիոն համակարգերը։ Մեկ ընտրված ապրանքատեսակի մուտքով պայմանավորված (50 հազ. դոլար բաժնեմաս) տարեկան շահութաբերությունը (շահաբաժին)՝ 25 հազ. դոլար կլինի։ ՀՖԱԽ-ի առաջին փուլի տարեկան շրջանառությունն էլ՝ 3,6 մլրդ դոլար...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS