TOP նոր
» » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը

27-02-2021, 11:37 Դիտումներ: Մամուլ
27 Փետրվար 2021, 11:37 - NovostiNK
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը


«Հայաստանում արձանագրվող արեւային օրերի մեծ քանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության նոր ճյուղի՝ արեւային էներգետիկայի զարգացման համար: Այն ստանալու համար օգտագործվող տեխոնոլոգիաներն էժան չեն, այդ պատճառով էլ արեւային էլեկտրակայանների կառուցումը խթանելու համար պետությունը պետք է սահմանի արտոնյալ պայմաններ եւ բարելավի դրանց կառուցումը խթանող իրավանորմատիվային դաշտը: Ոլորտի պետական լիազոր մարմինների հերթական իրավակարգավորման նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան 1720 կվտժ/քմ հնարավորությունն օգտագործողնրի թվի եւ ծավալների մեծացմանը: Ներկայում ՀԾԿՀ-ի շրջանառած երեք որոշումներում կատարվող փոփոխություններով վերանայվում է արեւային էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների գումարային հզորությունների տրամադրման սահմանափակումը, ինչպես նաեւ նոր բարենպաստ պայմաններ են ստեղծվում էներգետիկայի այս ճյուղը զարգացնելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS