«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկայում պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը կարծես թե գլխացավանք է դարձել իշխող թիմի համար, եւ իշխանությունները ելքեր են փնտրում:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանությունները որոշել են՝ ոչ թե պետք է ամբողջապես փոխել Ընտրական օրենսգիրքը, այլ բավարարվել միայն վարկանիշային ընտրակարգը հանելով եւ հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ պարզ համամասնական համակարգով:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գտնվում է Վենետիկի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկեն եւ փորձագիտական կարծիք հայտնեն, ու որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը ընդդիմությունը թողել է իշխանության հայեցողությանը, այնուամենայնիվ, Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի համար կարեւորություն է ներկայացնում այն, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը պետք է ընդունվի լայն կոնսենսուսով, այսինքն՝ քաղաքական դաշտի դերակատարները նաեւ ԱԺ-ից դուրս պետք է իրենց համաձայնությունը տան։
Այնպես որ, եթե անգամ իշխանական խմբակցությանը հաջողվի կոնենսուս ապահովել խորհրդարանում, նրանք մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Եվ հենց դա է պատճառը, որ իշխանական ուժը պատրաստվում է առաջիկայում միջնորդներ ուղարկել նախագահի մոտ, որպեսզի հասկանան նրա դիրքորոշումը եւ պլանները։
Նկատենք՝ եթե խորհրդարանական ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն հայտարարում են, թե ցանկացած ընտրակարգի պարագայում իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, ապա արտախորհրդարանական ուժերին կողմնորոշվելու համար կարեւոր է հենց ընտրակարգի փոփոխությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33