TOP նոր
» » Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»

Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»

5-05-2021, 09:11 Դիտումներ: Մամուլ
Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»


5 Մայիս 2021, 09:11 - NovostiNK
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ:

Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահա­կակետում առհասարակ ստուգումներ չեն անում:

Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, եւ ընտանիքով երթեւեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 05․05.21թ


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS