TOP նոր
» » «Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից

«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից

7-05-2021, 08:12 Դիտումներ: Մամուլ
«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից


7 Մայիս 2021, 08:12 - NovostiNK
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրա­ման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:

Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոս­տիկանների մոտ լուրջ դժգոհության տե­ղիք են տվել, որովհետև մարզի ժողո­վուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:

Ոստիկանությունից մեզ տեղեկաց­րին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հար­ցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով:

Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքր­վելով, թե մարդուն հասանելիք արձա­կուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS