TOP նոր
» » «Հրապարակ». Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում

«Հրապարակ». Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում

1-09-2021, 07:48 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում


1 Սեպտեմբեր 2021, 07:48 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել:

Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են:

Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS